Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Ավստրալիայի Ռայդ քաղաքն ընդունել է բանաձև ի սատարումն Արցախի անկախության

Ավստրալիայի Ռայդ քաղաքն ընդունել է բանաձև ի սատարումն Արցախի անկախության
22.05.2018 | 22:04

Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև՝ ի սատարումն Լեռնային Ղարաբաղի անկախության։ «Բանաձևում քաղաքային խորհուրդը կոչ է արել կենտրոնական կառավարությանը՝ պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ամրապնդել Ավստրալիայի հարաբերություններն Արցախի ու նրա քաղաքացիների հետ», - ասված է հաղորդագրությունում:

Նշելով, որ այս տարի լրանում է Արցախի ազատագրական շարժման 30-ամյակը, որ «հանգեցրեց 1991-ին Արցախի Հանրապետության (նախկինում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) անկախության հռչակմանը», Ռայդի քաղաքային խորհուրդը բանաձևում «հաստատում է մարդու ինքնորոշման հիմնական իրավունքի և ազատ ու ժողովրդավարական հասարակության կարևորությունը, ճանաչում է բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ընդգծում է Արցախի Հանրապետության շարունակական ջանքերը՝ ուղղված օրինական խորհրդարանական ընտրությունների միջոցով ազատ և ժողովրդավարական հասարակության կառուցմանն ու պատասխանատու կառավարության կազմավորմանը, <...> խրախուսում է Արցախի Հանրապետության հետ խաղաղ հարաբերությունների հաստատումը, ինչպես նաև Արցախի ժողովրդին մարդասիրական և տնտեսական աջակցության տրամադրումը»:


Ռայդ քաղաքը Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում է, Սիդնեյի հյուսիսային արվարձան է, քաղաքապետն է Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Ջերոմ Լեքսեյլը:

Դիտվել է՝ 2425

Մեկնաբանություններ